Վնասաբեր կարկուտ Տավուշի մարզում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 5, 2011 16:52

Սեպտեմբերի 4-ը ուժեղ անակնկալ մատուցեց Տավուշի մարզի բնակիչներին: Ուժեղ այնքանով, որ Իջեւանում, Գետահովիտում եւ Ենոքավանում հենց այդպիսի կարկուտ տեղաց: Կարկուտը բացասական հետևանք է ունեցել այս տարածքների համար: Վերոհիշյալ համայնքների տնտեսություններին հասցվել է զգալի տնտեսական ու ֆինանսական վնաս: Կարկուտից շատ տուժել են մեքենաները, որոնք այդ ժամանակ ճանապարհին են եղել կամ էլ բացօթյա կայանված: Գազալցակայաններում, ավտոլվացման կետերում կարկուտից պաշտպանվելու հույսով կանգառել էին բազմաթիվ մեքենաներ: Իսկ նրանք, ովքեր չէին հասցրել ծածկ գտնել մեքենայի համար, ստիպված կլինեն դիմել ապահովագրական ընկերությունների, եթե իհարկե ապահովագրված են արտակարգ պատահարներից:

Երեկ կարկտահարության տարածքներում երթևեկությունը շատ վտանգավոր է եղել, տեղի են ունցել մի քանի ճանապարհային վթարներ:

Մոտ օրերս մասնագիտական  հանձնաժողով կզբաղվի կարկուտից տուժած համայնքներում գրանցված վնասի չափը հաշվելու աշխատանքով: Այսպիսի հանձնաժողով առաջին անգամ չի կազմվում: Այս մեկը, հուսանք, կստանձնի իր իրական դերը և հեռու կմնա ձևականությունից: Կարկուտից տուժածները սպասում են փոխհատուցման:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

 

Դիտվել է 1206 անգամ:
Print Friendly

Leave a Reply