«Քանի դեռ Թուրքիան պատասխանատվություն չի կրել իր կատարածի համար, իրավունք չունենք նրա հետ հարաբերություններ կառուցել»,- ԼՂՀ պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 3, 2009 16:24

karabakh«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որ տեղի ունեցավ բազմաթիվ քաղաքական որոշումներից հետո, գագաթնակետն էր, որից և սկսվեց անկախությունը: Այն բերեց քվեարկությանը, որը և հաստատեց ժողովրդի կամքը: Եվ չնայած այսօր աշխարհը չի ուզում ճանաչել մեզ, թողնենք դա նրա խղճին, ամեն դեպքում մենք անկախ ենք»,- ասել է ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր Մաքսիմ Միրզոյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Միրզոյանն ասել է· «Չեմ կարծում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հաջողությամբ կպսակվի: Թուրքիան մեր հարևանն է, սակայն նրա հետ ունենք հաշիվներ, և քանի դեռ նա պատասխանատվություն չի կրել իր կատարածի համար, մենք իրավունք չունենք հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ»:

Աղբյուրը` ИА Regnum

Դիտվել է 1194 անգամ:
Print Friendly

Leave a Reply