Ստամբուլում հայի «գանձերը» փնտրողները 20 մետր փորեցին եւ հայտնվեցին ոստիկանատանը (ֆոտո)
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 5, 2011 16:44
Ստամբուլի Ֆաթիհի շրջանում 4 հոգի փորձել են գտնել Քափալըչարշը շուկայում ոսկու խանութ ունեցած մի հայուհու «գանձերը» եւ 4 հարկանի բնակելի շենքի տակ 20 մետր փոս են փորել:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` գանձեր որոնողները 3 ամիս առաջ վարձակալել են Ստամբուլի Իմամ Հոսեյն փողոցի 27 շենքի նկուղային հարկը, որտեղ, ըստ իրենց, պետք է թաքցված լինեին հայուհու «գանձերը»: Դրանից հետո նրանք սկսել են
փորել եւ հողը լցնել պարկերը: Ոչինչ չգտած գանձ փնտրողները ազատել են բնակարանը` պնդելով թե իրենց առողջությանը վնաս է նկուղում ապրելը: Սակայն դրանից օրեր անց` օգոստոսի 29-ին նկուղում կրկին ձայներ են լսվել: Բնակիչների ահազանգի հիման վրա ժամանած ոստիկանները հենց նկուղում փորված փոսում հայտնաբերել են գանձ փնտրող 4 թուրքի, որոնց անմիջապես ձերբակալել են:
Շենքի բնակիչների փաստաբան
Մեթին Էրքանը պատմել է, թե այդ շենքում տարիներ առաջ մի հայուհի է ապրել, ով հարեւաններին ասել էր թե այդ շենքում ինքը հարստություն է թաղել: «Հենց դա էլ բնակիչների գլխին փորձանք է դարձել: Նրանք 20 մետր փոս են փորել, սակայն չեն մտածում, որ 8 բնակարան կա վերեւում, որոնց բնակիչների կյանքը վտանգի են ենթարկել: Բնակիչները վախով են ապրում իրենց տներում:
Այդքան խորը փոս են փորել, սակայն ոչ մի ձայն չի լսվել, հաստատ պրոֆեսիոնալ են եղել»,-ասել է բնակիչների փաստաբանը:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
