ԵՄ-ն 4,5 մլն կներդնի` սննդի մեջ միջատներ կիրառելը պրոպագանդելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 5, 2011 16:21

Սովի  ու սխալ սնվելու  դեմ պայքարի նպատակով ԵՄ-ն բազմամիլիոնանոց արշավ է սկսելու` միջատներին սննդի մեջ կիրառելը մասսայականացնելու համար: Չնայած միջատների  հանդեպ շատերի զզվանքին ու վախին, կենսաբանական վերջին հետազոտությունների համաձայն, այդ  կենդանատեսակի մեջ շատ օգտակար  սպիտակուցներ, հանքանյութեր ու միկրոտարրեր կան (մորեխի 20%-ը սպիտակուց է, ընդ որում, ճարպի քանակն   ընդամենը` 6% է):

Դրա հետ կապված Եվրամիությունը մտադիր է  մի նախագիծ իրականացնել, որը կպրոպագանդի միջատներին սննդի մեջ ուտելու օգտակարությունը: Ըստ այս ծրագրի, մասսայականացվող սննդատեսակը  ոչ միայն  կբարելավի մարդկանց մարսողական համակարգի վիճակը, այլև կօգնի մորեխների ավերածություններից պաշտպանել բերքը:

Պրոֆեսոր Մարսել Դիկեն կարծում է, որ 2020-ին խանութում կարելի է արդեն գտնել միջատներ: Ժամանակակից մարդը սպիտակուցի աղբյուր տավարի մսի մասին կմոռանա` քանի որ աճող ազգաբնակչությանը խոշոր եղջրավորների քանակը  չի բավարարի, ու միջատները կդառնան  էժան փոխարինողներ:

 

Դիտվել է 1304 անգամ:
Print Friendly

Leave a Reply