Մահացել է Կուբայի պաշտպանության նախարարը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 5, 2011 15:53
Կյանքի 75-րդ տարում վախճանվել է Կուբայի պաշտպանության նախարար Խուլիո Կասասը: Կուբայում եռօրյա սուգ է հայտարարվել:
Պետական հեռուստաընկերությունը շաբաթ օրը հայտարարել է, որ նախարարը վախճանվել է սրտի նոպայից: Խուլիո Կասասն ակտիվորեն մասնակցել է հեղափոխական գործողություններին, որոնց արդյունքում Ֆիդել Կաստրոն 1959-ին իշխանություն եկավ: 2008-ին նա պաշտպանության նախարարի պաշտոնում եկավ փոխարինելու Ռաուլ Կաստրոյին: Նախարարի մարմինը, հանգուցյալի ցանկության համաձայն, դիակիզվել է:






Facebook
Tweet This
Email This Post
