Վազգեն Մանուկյանը պարգևատրվել է
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | September 5, 2011 15:33
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգևատրվել է ԼՂՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանով՝ ՙԼՂՀ ազգային կենսագործունեության և բարգավաճման առաջընթացին նպաստող ակնառու նվաճումների համար՚:
Շքանշանը Վազգեն Մանուկյանին՝ ի թիվս ԼՂՀ բարձրագույն պարգևների մյուս դափնեկիրների, շնորհվեց 2011թ. սեպտեմբերի 1ին, ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության
ժամանակ: Արարողությունը, որը կազմակերպված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շրջանակներում, մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ Հանրային խորհրդի
տեղեկատվություն






Facebook
Tweet This
Email This Post
