Այսօր Գիտելիքի եւ գրագիտության տարածման միջազգայի օրն է
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 5, 2011 14:37
Աշխարհում այսօր նշվում է Գիտելիքի եւ գրագիտության տարածման միջազգային օրը: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը, գրքին, գրականությանն ու գետելիքին պետք է շատ անդրադառնալ: «Տարեկան հազարավոր գրքեր են լույս տեսնում, սակայն դրանք կամ մնում են գրախանութներում, կամ էլ նեղ շրջանակներին են հայտնի դառնում, քանի որ հրապարակողները դրանք նվիրում են իրենց ընկերներին»,- նշեց նա: Գրողի խոսքով’ հասարակությանն ուղորդող է պետք, ով չափանիշներ կսահմանի եւ հայ երիտասարդ հեղինակաների ստեղծագործությունները կդառնան հանրաճանարչ:
Անդրադառնալով ամեն տարի Հայաստանի մարզերում անցկացվող ասմունքի մրցույթին’ Ռ. Դավոյանը նշեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այս նախաձեռնությունը շատ ողջյունելի է, քանի որ հազարավոր դպրոցականներ, մրցույթին մասակցելու համար ծանոթանում են հայ նշանավոր հեղինակների գործերին:
Ռ. Դավոյանը նախատեսում է մինչ տարեվերջ հրապարակել «Տարեգիրք», որտեղ կներկայացվեն մինչ 35 տարեկան 12 հայ տաղանդավոր բանաստեղծների եւ արձակագիրների ստեղծագործությունները:
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Գյուրջինյանի խոսքով’ գիրքն ու գրականությունը տարածելու համար անհրաժեշտ է գրական ու բանավեճային ակումբներ հիմնել, իսկ այն երիտասարդները, ովքեր չեն ցանկանում գիրք կարդալ, օգտվեն համացանցային տարբերակներից:
Արմենպրես






Facebook
Tweet This
Email This Post
