Դանակահարություն` Արաքս գյուղում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 5, 2011 14:22
Սեպտեմբերի 3-ին, ժամը 22.25-ին, հիվանդանոցից ոստիկանության  Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Արաքս գյուղի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Արաքս գյուղում, վիճաբանության ժամանակ, երիտասարդին դանակահարել է 18-ամյա համագյուղացին:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 1103 անգամ:
Print Friendly

Leave a Reply