Վարագավանում մեքենան գլորվել է ձորը, 1 մարդ մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 5, 2011 14:16
Սեպտեմբերի 4-ին` ժամը 11.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ գիշերը` Տավուշի մարզի Վարագավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա մեկ զոհ:
Դեպքի վայր է մեկնել Բերդ քաղաքի Հրշեջ-փրկարար ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ ժամը 00.30-ի սահմաններում` Վարագավան գյուղից 700 մ հեռավորության վրա, դեռևս չպարզված հանգամանքներում,«Հովեր» մակնիշի 14 ՕՍ 892 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը, որի հետևանքով վարորդը` Երևան քաղաքի Նոր-Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ 1981թ. ծնված Արմեն Արզումանյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տեղի ուժերով Ա.Արզումանյանը դուրս է բերվել ավտոմեքենայից և «1-03» ծառայության կողմից, հիվանդանոց տեղափոխելիս, մահացել:
Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքնան դուրս է բերվել ձորից և հանձնվել իրավապահ մարմիններին:






Facebook
Tweet This
Email This Post
