Հանդիպում` հրաժեշտից առաջ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 5, 2011 14:33

Այսօր Երևանի «Տեսակետ» ակումբում լրագրողներին հանդիպեց Դավիթ Գրաֆը: Նա հայրենիք էր եկել, որպեսզի ներկա գտնվի աշխարհի չեմպիոնի կոչման համար Վիկ Դարչինյանի և էվանս Մբամբայի հանդիպմանը, նաև հարազատ միւավայրում նծի իր վերջին հաջողությունը: Գերմանիայում մարզվող և մրցելույթներ ունեցող 22-ամյա այս մարզիկն  իրականում կրում է Վահագն Սահակյան անուն-ազգանունը: Նա պատմեց Էրֆուրտ քաղաքի ռինգում օգոստոսի 27-ին հունգարացի Վիկտոր Շալայի նկատմամբ նոկաուտով տարած հաղթանակի մասին: Ընդ որում, հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում չորս հանդիպում է անցկացրել և բոլորն էլ ավարտել է հաղթանակով: «Մրցակիցս փորձառու էր: Նա  10 տարով ինձանից մեծ էր և պրոֆեսիոնալ ռինգում 55 հանդիպում էր անցկլացրել:Ուրախ եմ, որ երկրորդ ռաունդում կարողացա վերջակետ դնել հանդիպմանը»,- ասաց Գրաֆը: Նա նշեց նաև, որ այժմ  նախապատրաստվելու է ոչ թե  4, այլ ավելի շատ ռաունդներից բաղկացած հանդիպումներ անցկացնելու: Մարզիկը դեռևս չի կողմնորոշվել, թե ինչ մասնագիտություն պետք է ընտրի, այդուհանդերձ, նա մտադիր է շարունակել ուսումը: Հավելենք, որ մեր հայրենակիցը ներկայումս մարզվում է այն ակումբում, որում հանդես են գալիս Արթուր Աբրահամը, Կարո Մուրադը: Նա նաև մտերիմ է Սյուզի Քենտիկյանի հետ:

Դիտվել է 782 անգամ:
Print Friendly

Leave a Reply