Ահարոնյան փողոցում բնակարան է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 5, 2011 14:02
Սեպտեմբերի 2-ին`ժամը 23.24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ահարոնյան փողոցի թիվ 10 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել 4-րդ հարկի 26-րդ բնակարանում: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պատշգամբում այրվել են բազմոց, բազկաթոռ, պահարանի դռներ և պատուհանի շրջանակ:
Սեպտեմբերի 3-ին`ժամը 11.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Մարշալ Խուդյակով փողոցում գտնվող «Սթար» սուպերմարկետի մոտ այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Մ. Գալստյանին պատկանող «Ֆոլկսվագեն» մակնիշի 08 ԼՏ 831 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահի ցուցիչների վահանակը:
Նույն օրը ժամը 22.52-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի Դենդրոպարկի մոտակայքում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել Ստեփանավան քաղաքի Հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.25-ին, մարվել`02.10-ին: Այրվել է անձը չպարզված քաղաքացուն պատկանող վագոն-տնակը` 3 x 6 քմ. մակերեսով և հարակից 7 ծառ:
Սեպտեմբերի 4-ին` ժամը 07.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Վիրահայոց փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.00-ին, մարվել` 09.15-ին: Այրվել է Վ. Գրիգորյանին պատկանող «Խոզաբուծական տնտեսություն» ԲԲԸ-ի անասնագոմի տանիքի փայտյա կոնստրուկցիաները` 300քմ. մակերեսով և 20 կգ թափված ծղոտ:






Facebook
Tweet This
Email This Post
