Հրդեհներ խոտածածկ տարածքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 5, 2011 13:57
Սեպտեմբերի 2-ին, 3-ին եւ 4-ին`խոտածածկ տարածքներ են այրվել հանրապետության մի շարք մարզերում:
Մասնավորապես, սեպտենբերի 2-ին Լոռու մարզի Դարպաս գյուղի հարակից անտառային տարածքում`5000 քմ, Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի երկաթգծի կայարանի մոտակայքում` 30 հա, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ գերեզմանատան մոտակայքում` 35 հա, Շիրակի մարզի Ձորակապ գյուղի հարակից տարածքում` 50 հա խոտածածկ տարածք և 10 հա հնձած ցորենի արտ, Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 13ա շենքի հարակից տարածքում` 1500 քմ, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում` «Սուրբ Գավիթ» եկեղեցու մոտակայքում` 1,2 հա, Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում` քաղաքային աղբանոցի մոտակայքում` 8000 քմ, Երևան քաղաքի “Արաբկիր” զբոսայգու տարածքում (դեպի Հրազդանի կիրճ)` 1000 քմ, Արարատի մարզի Հովտաշեն գյուղի հարակից տարածքում` 2 հա, Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի 3-րդ թաղամասի թիվ 44 տան մոտակայքում` 1000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցում` հուշարձանի մոտակայքում` 1,5 հա, Արագածոտնի մարզի Փարպի-Ղազարավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հարակից տարածքում` 3000 քմ, Արագածոտնի Ղազարավան գյուղի սկզբնամասում ` 5 հա, Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի մոտակայքում` 1,3 հա, սեպտեմբերի 3-ին Կոտայքի մարզի Պտղնի-Գետամեջ ավտոճանապարհի 20-րդ կմ-ի հարակից դաշտերում` 4000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 61 շենքի հարակից տարածքում` 1000 քմ, Տավուշի մարզի Կողբ-Բերդավան ճանապարհի “Նոր թաղամաս” հարակից տարածքում` 3 հա, Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 43 հասցեում գտնվող “Հայռուսգազարդ” ՓԲԸ –ի հարևանությամբ` 5000 քմ, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Սաֆարյան թիվ 14 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի տարածքում` 2000 քմ, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Բաղդասարյան փողոցի 2-րդ նրբանցքի խմելու ջրի ջրավազանի մոտակայքում` 2000 քմ, Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի թիվ 108/2 հասցեում գտնվող կահույքի սրահի մոտակայքում` 3000 քմ, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի թիվ 46 շենքի հարակից տարածքում` 2000 քմ, Արագածոտնի մարզի Կաքավաձորի գյուղին հարակից խոտածածկ տարածքում` 2.5 հա, Վայոց Ձորի մարզի Վայք-Խնձորուտ ավտոճանապարհի 14-րդ կմ-ի հարակից տարածքում` 4 հա, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Միքայելյան փողոցի թիվ 28 շենքի ետնամասում` 2000 քմ, Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի եկեղեցու մոտակայքում` 25 հա, Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 7-րդ փողոցի սեփականաշնորհված հողամասերում`3000 քմ, Կոտայքի մարզի Զովք գյուղին պատկանող հողատարածքներում`1 հա հնձած ցորենի արտ, Կոտայքի մարզի Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհի հարակից տարածքում` 2000 քմ, սեպտեմբերի 4-ին Երևան քաղաքի Միքաելյան փողոցի թիվ 28 տան հարակից տարածքում`1000քմ, Կոտայքի մարզի Արզնի գյուղի ամառանոցների տարածքում` 1000 քմ խոտածածկ տարածք եւ Ս.Ադամյանին պատկանող տնակի փայտյա կոնստրուկցիաները 18 քմ մակերեսով, Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի հանդամասում` 6 հա, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Տերվիշյան փողոցի զբոսայգու հարակից տարածքում` 1 հա, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Գյումուշ թաղամասի շենքերի ետնամասում`6 հա: Բոլոր հրդեհները ժամանակին մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:






Facebook
Tweet This
Email This Post
