Աղջիկը լույս աշխարհ էր եկել կարմիր` իսկական «ծաղրածուի քթով»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 5, 2011 13:24
Փոքրիկ աղջկան ձեռք էին առնում, նրա հետևից «ծաղրածու» էին կանչում, իսկ խեղճի նույնքան խեղճ մայրիկը փողոց դուրս գալիս թաքցնում էր ճստիկի դեմքը, որ մարդիկ չշրջվեին ու չծաղրեին: Այդպիսի խալով էր բնությունը առանձնացրել փոքրիկ Կոնի Լոյդին: Իսկական ծաղրածուի քիթ: Իսկ երեխայի ծնողները, բնականաբար, ծիծաղելու կամ էլ ուրախանալու հեչ սիրտ չունեին: Միայն երեքժամյա վիրահատությունից հետո երիտասարդ ծնողների կյանքը կարծես նորմալ հունի մեջ ընկավ. հեռացրեցին ճստիկի խալը:
Կոնին ծնվել է 2008-ին. լիարժեք առողջ երեխա, սակայն կարմիր խալով, որը 3 տարեկանում այնքան մեծացավ, որ ամբողջ քիթը ծածկեց: Ծնողները տագնապեցին: Բժիշկն ասաց, որ դա հեմանգիոմա է:
Երեխային դեղ նշանակեցին, որն իբր պետք է դադարեցներ խալի աճը: Սակայան վտանգավոր էր նրանով, որ այդ խալը կարող էր արյունահոսել: Եթե հանկարծ երեխայի քիթիկը վնասվեր, նա մեծ քանակությամբ արյուն կկորցներ: Մայրիկը մասնագետներ էր փնտրում ու, վերջապես, այս տարի մարտին Կոնիին վիրահատեցին ու, հիմա այդ հսկայական խալը վերածվել է չնչին հետքի:
«Մինչև վիրահատությունը Կոնին ամաչկոտ էր, իսկ երբ փողոցում նրան էին նայում` պարզապես թաքցնում էր գլուխը»,- ասել է Կոնիի մայրը: Վիրահատությունից հետո երեխան հայելու մեջ ուսումնասիրել է իր նոր ձեռքբերումն ու ասել`«հիմա իմ քիթը նմանվել է մայրիկի քթին»:






Facebook
Tweet This
Email This Post
