Նորքի 6-րդ զանգվածում վերամբարձ կռունկ է շրջվել, 2 մարդ մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 5, 2011 13:03

Սեպտեմբերի 3-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Նոր նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 6-րդ զանգվածում վերամբարձ կռունկ է շրջվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ին, Գյուրջյան փողոցի թիվ 60 հասցեում գտնվող շինհրապարակում կռունկի սլաքը վայր է ընկել, ինչի հետևանքով բանվորներ՝ 32-ամյա Սամվել Եփրեմյանը և 37-ամյա Արայիկ Գասպարյանը, վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ճանապարհին Ա. Գասպարյանը մահացել է, իսկ Ս. Եփրեմյանը մահացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է` աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 1299 անգամ: