Մոսկվան պատրաստ է կորցնել ՀԱՊԿ անդամներից մեկին` հանուն «ավելի մեծ անվտանգության»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 5, 2011 13:01
ՀԱՊԿ-ն փորձում է ավելի մեծ անվտանգության հասնել, անգամ կազմակերպության անդամներից մեկի կորստի գնով:
Մոսկվան ձեռնամուխ է եղել ոչ միայն ՀԱՊԿ վերակազմավորման գործընթացին, այլ արդեն հասել է որոշումների համաձայնեցման փուլ, հաղորդում են «Կոմերսանտ» թերթի աղբյուրները:
Խոսքը գնում է «7-յակի» (ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը) արդյունավետության բարձրացման մասին:
«Խոսքը գնում է նաեւ նորմատիվային բազայի կատարելագործման, որոշումների ընդունման եւ ՀԱՊԿ-ի պոտենցիալի բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին, որոնք ուղղված են լինելու անդամ երկրների Սահմանադրական կարգի պաշտպանությանը»,- հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նրա խոսքով, խնդիր է դրված սահմանել, թե ինչ որոշումներ պետք է կայացնել կոնսենսուսով, եւ որոնք` որակյալ մեծամասնությամբ:
Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրը, որը չի ցանկացել հայտնել իրա անունը, հաստատել է ՀԱՊԿ-ն վերակզմավորելու մասին ծրագրերի գոյությունը: Ընդ որում, այդ վերակազմավորման արդյունքում ՀԱՊԿ-ն կարող է կորցնել իր անդամներից առնվազն մեկին:
«Պատրաստվում է հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը (ՀԱՊԿ-ի հիմնարար փաստաթուղթը): Պետությունների ղեկավարների մակարդակով փոխըմբռնում կա, որ պետք է հրաժարվել կոնսենսուսի սկզբունքից եւ բացի Ուզբեկստանից բոլորը դեմ չեն: Ուստի այդ երկրի նախագահին (Իսլամ Քարիմով) կառաջարկվի կողմնորոշվել: Եթե հրաժարվի ստորագրել, ուրեմն ընտրության առաջ կկանգնի` կամ մեզ հետ, կամ առանց մեզ»,- նշել է դիվանագետը:
News.am






Facebook
Tweet This
Email This Post
