Սկսվում է դատավարությունը Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի նկատմամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 5, 2011 12:51

Փարիզում այսօր սկսվելու է  Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի գործով դատավարությունը.  նախկին նախագահը մեղադրվում  է կաշառակերության մեջ:

Մեղքը խոստովանելու դեպքում Ժակ Շիրակին  սպառնում է 10 տարվա ազատազրկում ու 150 հազար եվրո տուգանք: Շիրակն ու  մի քանի մարդ մեղադրվում են պետական միջոցներն աննպատակ օգտագործելու ու կեղծ աշտատեղերի ստեղծման մեջ` Շիրակի պահպանողական կուսակցության ֆինանասավորման նպատակով (1977-1995թթ Փարիզի քաղաքապետի պաշտոնում գտնվելու  ընթացքում): Այն տարիներին  նրան չկարողացան դատել, քանի որ քաղաքական գործիչը դարձավ նախագահ և դատական հետապնդումից  իմունիտետ ձեռք բերեց:

Ավելի վաղ փաստաբաններն ասում էին, որ 78-ամյա պաշտպանյալի ֆիզիկական վիճակը թույլ չի տալիս մասնակցել դատական նիստերին. մի քանի տարի առաջ Ժակ Շիրակը միկրոինսուլտ է տարել:

 

 

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply