Պոտենցիալ կապալառուները ծանոթանում են ներդրումային ծրագրին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 5, 2011 12:48

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում 2011թ. սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի “Աշտարակ-Թալին Մ1 ավտոճանապարհի կմ 29+600-ից մինչև կմ 71+500 (Հատված 1), Երևան-Արարատ Մ2 ճանապարհի կմ 9+312 –ից մինչև կմ 47+400 (Հատված 2) և Երևան-Աշտարակ Մ1 ճանապարհի կմ 18+370-ից մինչև կմ 29+773 (Հատված 3)  վերակառուցում և բարելավում” մրցույթի նախամրցութային կոնֆերանսը, որը վարել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը: Կոնֆերանսին մասնակցել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, “Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ” ՊՈԱԿ-ի, ինչպես նաև հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ-ի կողմից  ծրագիրը ներկայացվելուց հետո, հանգամանալից պարզաբանումներ են տրվել հետաքրքրված կազմակերպությունների  հնչեցրած հարցերին:Հաջորդ օրը`սեպտեմբերի 3-ին, հետաքրքված կազմակերպությունների ներկայացուցիչները`ԾԻԿ-ի ղեկավարության և մասնագետների ուղեկցությամբ, այցելել են  վերակառուցման ենթակա ճանապարհահատվածներ, տեղում ծանոթացել վերակառուցման տեխնիկական լուծումներին: Տրված պարզաբանումների ընթացքում  հատուկ ուշադրություն է հրավիրվել շինարարության ժամանակ հնագիտական հատվածների պահպանման գործընթացներին:

Դիտվել է 787 անգամ:
Print Friendly

Leave a Reply