Բյուլենթ Առընչ. «Հայ-թուրքական արձանագրությունները բխում են Անկարայի և Բաքվի շահերից»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 3, 2009 15:25

Բյուլենթ Առընչ

«Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող խնդիրների լուծումից հետո կարձանագրենք, որ ստորագրված արձանագրությունների առաջին հոդվածը լիովին բխում է Անկարայի շահերից»,-հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ, Ազգային մեծ ժողովի նախկին նախագահ Բյուլենթ Առընչը: «Տարիներ շարունակ Թուրքիան ու Հայաստանը սառը պատերազմի մեջ են եղել, բազմաթիվ կնճռոտ հարցեր են եղել հարաբերությունների հաստատման ճանապարհին: Մենք չենք ընդունում, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, ի տարբերություն հայերի, որ աշխարհով մեկ ճանաչման գործընթաց են տանում: Հենց վերջինս էլ խանգարում է և խնդիրներ առաջացնում 2 երկրների հարաբերություններում»,-ասել է նա` ավելացնելով, որ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները ներկայացնում են Անկարայի և Բաքվի շահերը:

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply