Ամերիկայում միանգամից երկու փոթորիկ է մոլեգնում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 5, 2011 11:37ԱՄՆ-ում փոթորիկները չեն հանդարտվում: «Այրինին» փոխարինելու է եկել արևադարձային «Լին»: Քամու արագությունը ժամում 100 կմ է: Մեքսիկական ծոցում շտապ տարհանել են հորատանցքերում ու նավթահարթակներում աշխատողներին: Փոթորկի մասին նախազգուշացվել են առափնյա նահանգները` Տեխաս, Ալաբամա, Լուիզիանա:
Դրանից բացի, արևելյան ափերին է մոտենում ևս մեկ փոթորիկ` «Կատյան»:
Ամերիկան դեռևս չի սթափվել «Այրինից», այժմ էլ արևադարձային «Լի» քամու
վտանգի աջև է կանգնած: Հաշված ժամերի ընթացքում 35 հազար մարդ մնացել է առանց հոսանքի: Լուիզիանա նահանգի վրա հորդառատ անձրևներ են, որոնք քաղաքի փողոցները վերածել են ջրառատ գետերի: Քամու արագությունը տարածաշրջանում հասնում է 100կմ/ժամի:
Նոր Օռլեանում, որը մի քանի տարի առաջ գրեթե հիմնովին ավերվել էր «Կատրին» փոթորկի հետևանքով, ջրամբարտակները շարքից դուրս են եկել: Քաղաքում ցեխահոսքեր են: «Սա իսկական աղետ է: Մենք զուրկ ենք պաշտպանությունից, չունենք ամբարտակներ: Ամեն տարի մենք նմանատիպ պատուհասի հետևանքներ ենք ունենում: Սակայն «Լին» սովորական ամպրոպ չէ»,-ասում է բնակիչներից մեկը:
Ուժեղ քամին ու ամպրոպներն այս տարածաշրջանի համար բացառիկ երևույթներ չեն: Սակայն, տարերային աղետները տարեցտարի ուժգնանում են, իսկ իշխանությունները չեն շտապում ապահովել բնակչության անվտանգությունը:






Facebook
Tweet This
Email This Post
