Արոնյանը և Դանիելյանը ճանաչվեցին երկրորդը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 5, 2011 10:31
Մոսկվայում ավարտված արագ շախմատի Միխայիլ Բոտվինիկի հուշամրցաշարում Լևոն Արոնյանը, 6 հնարավորից վաստակելով 3 միավոր, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ բաժանեց երկրորդ տեղը: Նրանցից առաջ անցավ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը: Հնդկաստանի ներկայացուցիչն ունի 4,5 միավոր: Արտասովորն այն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակը գլխավորող Մագնուս Կառլսենը 1,5 միավորով հանգրվանեց վերջին հորիզոնականում: Արոնյանն Անանդի հետ անցկացրած երկու պարտիաներում էլ պարտվեց: Կրամնիկի և Կարլսենի հետ խաղացած պարտիաներում Լևոնը վաստակեց 1,5-ական միավոր: Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը 3,5 միավորով գրավեց երկրորդ տեղը: Նա միայն կես միավորով ետ մնաց առաջին տեղը զբաղեցրած Եվրոպայի չեմպիոն, լիտվացի Վիկտորիա Չմիլիտեից:






Facebook
Tweet This
Email This Post
