Wikileaks. ՄԱԿ-ի խաղաղարարները ուտելիքի դիմաց սեքս էին գնում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 5, 2011 9:47
Ըստ աղմկահարույց կայքում հրապարկած տվյալների, ՄԱԿ-ի խաղաղարարները Բենինում երրորդ աշխարհամասի անչափահասների հետ ուտելիքի դիմաց սեռական հարաբերություններ էին ունենում:
Գաղտնազերված տեղեկության համաձայն, ՄԱԿ-ի խաղաղարարաները աֆրիկյան «առաքելության» ժամանակ, անչափահաս երեխաներին ստիպում էին իրենց հետ սեքսուալ բնույթի հարաբերություններ ունենալ` ուտելիքի դիմաց (10 աղջիկներից 8-ը խոստովանել է, որ նման հարաբերություններ են ունեցել զինվորների հետ):
Երեխաները համաձայնել են, քանի որ զինվորները նրանց ապահովել են ուտելիքով ու բնակության վայրով: Նրանք ասել են, որ դա իրենց ծնողների համաձայնությամբ է եղել, նրանք են երեխաներին մղել այդ քայլին, քանի որ զինվորները խոստացել են հոգ տանել ու խնամել անչափահասներին:
Սեքսուալ բնույթի բռնություններ գրանցվել են նաև երրորդ աշխարհի այլ երկրներում` Կոնգո, Կամբոջա և Հաիթի: Այդուհանդերձ, Բենինի զինվորների հանցագործության մասին վկայող փաստեր առաջին անգամ են հայտնվում: Հետաքննությունը շարունակվում է :






Facebook
Tweet This
Email This Post
