Մահացել է Անգելա Մերկելի հայրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 5, 2011 9:20

85 տարեկան հասակում մահացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայրը:  Մերկելը դրա կապակցությամբ հետաձգել է իր բոլոր հանդիպումները: Հայտնի է, որ Մերկելը հոր մահվան մասին իմացել է այն պահին, երբ գտնվում էր տեղական ընտրություններին մասնակցող քրիտոնյա-դեմոկրատների շտաբում:

Անգելա Մերկելը ծնվել է 1954-ին, ԳԴՀ-ի Համբուրգում: Մի քանի տարի անց Հորստ Կասները` Մերկելի հայրը, որոշեց տեղափոխվել արևելյան Գերմանիա: 1957-ին ընտանիքը հաստատվեց փոքրիկ Թեմպլին քաղաքում, որը գտնվում է Բեռլինից 80 կմ հյուսիս: Այնտեղ Հորստը մասնակցել է ներեկեղեցական կրթական կենտրոնի ստեղծմանը: 1957-ի հուլիսի 7-ին  ծնվեց Անգելայի եղբայրը` Մարկուս Կասները, իսկ 1964-ի օգոստոսի 19-ին` քույրը` Իռենը:

 

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply