Նիդեռլանդներում հայուհին մրցանակ է շահել, որը սակայն կստանա արտաքսումից հետո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 4, 2011 23:37

Մինչ եվրոպական շատ երկրներ պայքարում են բազմամշակութային հասարակության պահպանման համար,  որը ձեւավորվում է մասնավորապես ապաստանի տրամադրման հարաբերականորեն բաց քաղաքականության շնորհիվ, Նիդեռլանդներում գտել են այդ հարցն ուսումնասիրելու հետաքրքրաշարժ եւ ինչ-որ չափով անճաշակ միջոց` հեռուստախաղը, տեղեկացնում է «Deutsche Welle»-ն:

Մեկ ժամվա ընթացքում Նիռլանդներում ապաստան հայցողները դառնում են մրցակիցներ եւ պատասխանում այնպիսի հարցերի, որոնց միջոցով ստուգում են հոլանդական կենսակերպի մասին նրանց գիտելիքները:  Սակայն 4000 եվրո մրցանակը կարող է եւ դառը, եւ քաղցր լինել. նրանք կարող են ծախսել այդ գումարը միայն հայրենիք վերադառնալուց հետո:Շոուն կոչվում է «Weg van Nederland», որը հնարավոր է թարգմանել թե որպես «Հեռու Նիդեռլանդներից», եւ թե` «Պաշտելով Նիդեռլանդները»:

Ծրագիրը հումորային, իսկ երբեմն անգամ սարկաստիկ  բնույթ ունի:  Մասնակիցները պատասխանում են հոլանդական կյանքին վերաբերող բոլոր հարցերին եւ մրցակցում այնպիսի խաղերում, ինչպիսին, օրինակ, պանրի կտորից Նիդեռլանդների քրատեզն ստանալն է:Յուրաքանչյուր փուլում նրանք, ովքեր ցածր միավորներ են վաստակում,  լքում են տաղավարը` ասես օդանավ են նստում:  Ի վերջո, 4000 եվրո մրցանակը շահում է հայաստանցի ուսանողուհին, ով իր հայրենիքը թողել է 11 տարի առաջ: Հենց որ նա վերադառնա հայրենիք, կարող է ստանալ դրամական մրցանակը, որը շահել է Նիդեռլանդների մասին իր գիտելիքների շնորհիվ, մի երկրի մասին, որն արտաքսել է իրեն:

NEWS.am

 

Դիտվել է 1190 անգամ:
Print Friendly

Leave a Reply