Ստրոս Կանը վերադարձավ հայրենիք, բայց նրան սառն ընդունելություն էր սպասում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 4, 2011 17:08
Կիրակի Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավարը ժամանեց Փարիզի Շարլ դը Գոլի անվան օդանավակայան: Սակայն հաղթական վերադարձ հայրենիք չստացվեց: Ֆրանսիայում քչերն են ուրախ այդ վերադարձի համար:
Չնայած Նյու Յորքի “Սոֆիտել” հյուրանոցում սպասուհի աշխատող, գվինեացի ներգաղթյալ, 32-ամյա Նաֆիսատու Դիալլոյին բռնաբարելու մեղադրանքները վերացվեցին, Ստրոս Կանի հեղինակությունն արատավորվել է: Իսկ մինչ այդ նա համարվում էր 2012 թ. կայանալիք նախագահական ընտրությունների առաջատար թեկնածուներից մեկը և կարող էր Նիկոլյա Սարկոզիի իրական մրցակից դառնալ:
Սպասասրահում Կանին դիմավորեցին տասնյակ լրագրողներ, բայց ոչ մի կողմնակից: Նրա կուսակիցների և ընտրողների մեծ մասը երես է թեքել: Իսկ ԱՄՀ-ի նախկին սիրառատ ղեկավարի համար դեռ լարվածությունը չի անցել: Ֆրանսիայում նրա դեմ հայց է ներկայացված լրագրողուհի Տրիստան Բանոնի դեմ սեռական ոտնձգության մեղադրանքով: Եվ եթե սպասուհու բռնաբարության գործով հետաքննողների մեջ կասկած առաջացավ տուժողի ցուցմունքների արժանահավատության առնչությամբ, ապա այս դատաքննության ելքը դժվար է կանխատեսել:






Facebook
Tweet This
Email This Post
