Սուրճի առույգացնող ազդեցությունը կարող է ընդամենը պատրանք լինել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 4, 2011 16:32

Ըստ բրիտանական բժիշկների` այն տարածված կարծիքը, թե մի գավաթ սուրճը օգնում է արթնանալու, ընդամենը ուղեղի խաբկանք է: Գիտնականներն ուսումնասիրություն են կատարել սուրճի սիրահարների շրջանում: Նրանց խոստացել են կոֆեին պարունակող սուրճ մատուցել, բայց իրակնում կոֆեին չի եղել:

Մինչդեռ, միևնույն է, մասնակիցների տրամադրությունը լավացել է և ակտիվությունը` բարձրացել: Ավելին, կամավորներն առաջադրված խնդիրն ավելի լավ են լուծել, քան նրանք, ովքեր սովորական` կոֆեինով սուրճ են խմել:

Բժիշկները սա բացատրում են նրանով, որ տվյալ դեպքում գործ ունենք պլացեբո երևույթի հետ: Սուրճ խմելով` մարդը ուժերի վերելք է սպասում, և արդյունքում հենց դա էլ տեղի է ունենում:

“Արգումենտի ի ֆակտի”

Դիտվել է 1886 անգամ:
Print Friendly

Leave a Reply