Մադոննայի մոլի երկրպագուները շարքից հանել են «Վասիլ Լևսկի» մարզադաշտի խոտածածկը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 3, 2009 16:39

Սոֆիայի «Վասիլ Լևսկի» մարզադաշտը, որտեղ խաղեր է անցկացնում ֆուտբոլի Բուլղարիայի հավաքականը, անմխիթար վիճակում է: ֆուտբոլի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիմիր Ստոյլովի վկայությամբ` խոտածածկն ամբողջովին ոչնչացվել է: Դա տեղի է ունեցել օգոստոսի 29-ին` Մադոննայի` այստեղ ունեցած համերգից հետո:

Մտավախություն կա, որ խոտածածկը չի վերականգնվի և խայտառակ վիճակում կարող են հայտնվել:

Նախատեսված է, որ սեպտեմբերի 5-ին այս մարզադաշտում աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում պետք է մրցեն Բուլղարիայի և Չեռնոգորիայի հավաքականները (եվրոպական 8-րդ խումբ): Ստոյլովը կատարվածի համար մեղադրել է մարզադաշտի ղեկավարությանը: «Խաղադաշտում չկա խոտ…Մենք պետք է դատի տանք նրանց` ֆուտբոլի դեմ գործած հանցանքի համար»,- ասել է բուլղարացի մարզիչը:

Դիտվել է 1011 անգամ:
Print Friendly

Leave a Reply