Վիկ Դարչինյանը հաղթեց Էվանս Մբամբային(տեսանյութ)

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 4, 2011 9:08

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում թեթևագույն քաշային հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը 12 ռաունդանոց մրցամարտում հաղթեց Հարավային Աֆրիկայի ներկայացուցիչ  Էվանս Մբամբային: Կողային բոլոր մրցավարներ էլ նախապատվությունը տվել էին Դարչինյանին` 120:107, 120:107, 119:107 հաշիվներով:Մարզասերհը լեցուն էր հանդիսականներով:Մենամարտին հետևում էին նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն: Հաղթանակից հետո Դարչինյանը նրանց նվերներ հանձնեց: Սարգսյանին` իր չեմպիոնական գոտին, Ծառուկյանին` ստացած պարգևներից մեկը: Իսկ բռնցքամարտի երեկոյի սկզբում իրենց կարողությունները փորձեցին 55 կգ քաշային Ազատ Հովհաննիսյանը, 58 կգ քաշային Գաբրիել Տոլմաջայանը, 60 կգ քաշային Հովհաննես Ժամկոչյանը։ Նրանք հաղթեցին համապատասխանաբար լատվիացի Սերգեյ Տասիմովին, էստոնացի Սերգեյ Ֆյոդորովին, վրացի Միխայիլ Գոգալաշվիլին:

 

 

 

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply