Մարտական ոչ-ոքի` շախմատի աշխարհի կանանց առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 3, 2009 16:27

Չինաստանի Նինբո քաղաքում մեկնարկած շախմատի կանանց առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 2:2 հաշվով ավարտեցին հանդիպումը Հնդկաստանի հավաքականի հետ: Մրցամարտն անզիջում էր: Մերոնցից հաղթանակներ տարան Լիլիթ Մկրտչյանը և Նելլի Աղինյանը, իսկ պարտվեցին Էլինա Դանիելյանը և Լիլիթ Գալոյանը: Մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ` Ուկրաինա- Ռուսաստան` 2:2, Վիետնամ- Վրաստան` 1, 5:2,5, Լեհաստան-ԱՄՆ` 2,5:1,5, ՉԺՀ 1-ին հավաքական- ՉԺՀ 2-րդ հավաքական` 1:3:

Դիտվել է 987 անգամ:
Print Friendly

Leave a Reply