Սեպտեմբերի 4-ը պաղպաղակի օրն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 3, 2011 16:13

Սեպտեմբերի առաջին կիրակին Երեւանի կենդանաբանական այգին հայտարարում է պաղպաղակի օր: Կենդանաբանական այգին սեպտեմբերի 4-ին` ժամը 16.00-ին հրավիրում է պաղպաղակով լի օրվա. կենդանի երաժշտություն, խաղեր, մրցույթներ, քաղցր մրցանակներ ու շատ ,շատ-շատ պաղպաղակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից:

Ողջ օրվա ընթացքում պաղպաղակը վաճառվելու է խորհրդանշական գումարով` ընդամենը 50 դրամ: Պաղպաղակի օրը նաեւ բնապահպանական շեշտադրում ունի. օրվա հերոսը էկոպաղպաղակն է: Կազմակերպիչներն ու մասնակիցները առաջնորդվելու են «պաղպաղակ առանց պոլիէթիլենի եւ առանց պլաստիկի» կարգախոսով: Կենդանաբանական այգուց հայտնեցին նաեւ որ միջոցառումն իրականացնում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), իսկ այցելուների գնած պաղպաղակի ողջ հասույթը կուղղվի այգու կենդանիներին:

 

Դիտվել է 1137 անգամ:
Print Friendly

Leave a Reply