Դ. Ջամալյան. «Սեպտեմբերի 21-ի զորահանդեսը կտա բոլոր հարցերի պատասխանները»
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 3, 2011 14:00
Ադրբեջանական կողմը դանդաղ, բայց հաստատուն կերպով սկսում է հասկանալ, որ հայկական կողմերից եւ ոչ մեկը չի պատրաստվում զիջումների: Հարեւան պետությունը ընկալում է, որ զիջումներն անհնար են, ու եթե որեւէ բան նա փորձելու է հետ բերել, դա հնարավոր է իրականացնել միայն ռազմական ճանապարհով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը’ միաժամանակ հավատացնելով, որ Հայաստանի անկախության օրվան’ Սեպտեմբերի 21-ին, նվիրված ռազմական շքերթն ուղղակի պատասխան կլինի Բաքվում կայացած շքերթին եւ կտա բոլոր հարցերի պատասխանները:
«Սեպտեմբեր 21-ի զորահանդեսը կնպաստի, որ Ադրբեջանը հաշվի նստի մեր ռազմական իրական հնարավորությունների ու ներուժի հետ: Այնտեղ կներկայացվեն այնպիսի զինատեսակներ, որոնք ցույց կտան Ադրբեջանին, որ անիմաստ է խոսել ռազմական գերազանցություն ունենալու մասին: Ադրբեջանում կտեսնեն, որ մեր հաղթանակին մինչեւ վերջ տեր ենք կանգնելու», – նշեց Դ. Ջամալյանը:
Արմենպրես






Facebook
Tweet This
Email This Post
