Բրազիլիայում հայերի հետքերով. էմիգրացիայի պատճառները

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | September 3, 2011 17:03

NEWS.am-ը հատված է ներկայացնում Բրազիլիայում հայկական էմիգրացիայի մասին հոդվածից, որն ուղարկվել է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանատան կողմից:

«Ողբերգական պատմական իրադարձությունները ստեղծեցին «Մեծ սփյուռք»` հայերին ցրելով ողջ աշխարհով մեկ եւ ձեւավորելով բացմաթիվ հայկական համայնքներ Արեւելքի, Եվրոպայի եւ Ամերիկայի երկրներում: Հենց այդպես է ժողովրդի պատմությունը կտրուկ փոխվում, երբ տեղի է ունենում բռնի միջամտություն:

1895–96 թթ. եւ 1915–26թթ. իրականացվեցին հայերի զանգվածային ջարդեր հայկական հողում, որը միացված էր Օսմանյան կայսրությանը. կենդանի մնացածները հասան Սիրիա, Լիբանան, Կիպրոս, Եգիպտոս եւ Իրաք: Որոշները գնացին Ֆրանսիա, մյուսները` Միացյալ Նահանգներ եւ Հարավային Ամերիկա: Նրանցից ոմանք հասան նաեւ Բրազիլիա:

Բրազիլիա հայերի ժամանման պատճառը ապաստան գտնելն էր, ոչ թե լավագույն տնտեսական պայմանները, քանի որ նրանք հույս ունեին վերադառնալ  եւ վերականգնել իրենց տները, ինչը, սակայն, չիրականացավ:

Պիոներները

Թեեւ կոտորածներից փրկվածների մեծ ալիքը Բրազիալիա հասավ մինչեւ 1920 թվականը, սակայն որոշ հայեր ժամանել էին մինչեւ 1900 թվականը եւ համարվում են պիոներներ: Այսպես, Միհրան Լաթիֆյանը, նույն ինքը` հայտնի Միհրան Լաթիֆը, Ռիո դե Ժանեյրո է եկել 1879 թ-ին, երբ Բրազիլիան դեռեւս միապետություն էր:  Նա ծնվել է 1856թ. Ստամբուլում, եղել է Բելգիայի Կանտի համալսարանի ինժեներական ֆակուլտետի շրջանավարտը: Նա ունեցել է բրազիլացի գործընկերներ, եւ իր Բրազիլիա այցի ժամանակ ծանոթացել է նրանցից մեկի քրոջ հետ ու ամուսնացել:

Բրազիլիայում նա կառուցել է երկաթուղի` Մինաս Ժերայս, Պերնամբուքու եւ Սեարա նահանգներում: Ռիո դե Ժանեյրոյում նա կառուցել է «Իմպերատրիզ Լեոպոլդինա»  երկաթուղին,  Ավենիդա Բեյրա Մար պողոտան: Մատուցած ծառայությունների համար նա արժանացել է պատվո շքանշանի: Լաթիֆյանը կառավարական մակարդակով կապեր ուներ ինչպես Բրազիլիայում, այնպես էլ այլ երկրներում: Նա հանկարծակի մահեցել է իր ծննդյան 73-րդ տարեդարձի օրը` 1929 թ-ին` հյուրերի եւ ընտանիքի անդամների աչքի առջեւ: Հաջորդ օրը «Correio da Manhã» թերթը մեծ հոդված է հրապարկել նրա փառահեղ կենսագրության մասին: Նրա գալուց հետո փոքրիկ խմբերով հայեր են ժամանել  Խարբերդից եւ Վանից:

Սան Պաուլոյում հայ համայնքի հիմնադիրները

Որոշ հայեր Ռիու Գրանդի Դու Սուլից  տեղափոխվել են Սան Պաուլու  եւ այնտեղ գտել են իրենց հայրենակիցներին: Սկզբում աշխատելով որպես առեւտրականներ, նրանք հետո դարձել են խանութների սեփականատերեր: Հասնելով ֆինանսական բերկեցության` նրանցից ոմանք փորձել են 1894 թ. վերադառնալ Խարբերդ, սակայն 1895–1896թթ. կոտորածների պատճառով ստիպված հետ են վերադարձել:

Այսպես, 1897թ. վերադառնալով Բրազիլիա, Գասպարյան եղբայրները  բացել են  «Casa Armenia»-ն` տեքստիլ արտադրանքի խանութը:  Նրանցից մեկի դուստրն ամուսնացել է մեկ այլ պիոների` Վահրամ Քոթանջյանի հետ, որը հիմնադրել է  «Lanifício Vahram» բրդի խանութը, եւ այդ արդյունբերությունները նշանավորել են նրանց դարաշրջանը:  Այսօր Գասպարյանների ընտանիքը 200 մարդ է հաշվվում:

Մեկ այլ պիոներ էր Ժորժի Թահանյանը, ով Սան Պաուլու էր եկել 1895 թ. Հալեպից: Սկսելով մետաղամշակման արտադրամասի աշախողից` նա հետագույում դառնում է մենջեր, իսկ հետո արդեն իր ղեկավարի գործընկերը: Արդեն  1898 թ-ին նա  այսօր հայտնի  «Casa da Bóia – Indústria e Comércio de Artefatos de Metais» մետաղական ապարանքների խանութնի սեփականատերն էր: Խանութը 117 տարեկան է: Թահանյանն, ի դեպ, հայ համայքնի  հայտնի մեկենասներից էր:

Էմիգրանտների հոսքը 1920-ից հետո

Հայ էմիգրանտների հիմնական հոսքը  եղել է 1920-ականներից Սիրիայից եւ Լիբանանից: Նրանց մեծ մասը ժամանել է պատմական Կիլիկիայի տարածքից:  Նրանք հաստատվել են Սանտուսում, ոմանք` Ռիո դե Ժանեյրոյում,  մեծ մասը տեղափոխվել են Սան Պաուլու, Օզասկու: Հայերը հաստատվել են  Սան Պաուլու նահանգի 40 քաղաքում:  Բացի այդ, նրանք տեղափոխվել են Մինաս Ժերայս, Մատու Գրոսու եւ Սեարա նահանգներ:

Հայ էմիգրանտները, ինչպես եւ մյուսները, սկզբում անում էին այն, ինչ կարողանում էին: Կամաց- կամաց նրանք  սկսում են աշխատել տեքստիլ արտադրությունում,  առեւտրի ոլորտում:

Որոշ ժամանակ անց նրանք նաեւ սկսում են գործունեություն ծավալել այլ ոլորտներում` դառնալով  քաղաքական գործիչներ,  գործարարներ, ֆինանսիստներ, բանկիրներ, գիտնականներ:

 

Դիտվել է 2222 անգամ:
Print Friendly

Leave a Reply