Շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է 2000 կրակոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 3, 2011 14:32

Եթե Արցախի ժողովուրդն ու նրա բանակը սեպտեմբերի2-ին մեծ շուքով տոնում էին Լեռնային ՂարաբաղիՀանրապետության անկախության հռչակման 20-րդտարեդարձը, ապա ադրբեջանական բանակըառանձնահատուկ հաճախականությամբ հակամարտզորքերի շփման գծի տարբեր հատվածներում շարունակումէր խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Միայն այդօրը հակառակորդի առաջապահ ստորաբաժանումներըտարբեր տրամաչափի հրաձգային զենքերիցպաշտպանական գծի հարավարևելյան, արևելյան,հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրաարձակել են ավելի քան 400 կրակոց: Ադրբեջանական զինուժի կողմից ակտիվնախահարձակ գործողություններ են իրականացվել նաև նախատոնական օրերին:Ընդհանուր առմամբ անցած յոթնօրյակում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտմանշուրջ 350 դեպք, որի ընթացքում հակառակորդը “АК”, “СВД”, “ПК”, “ДШК”, “Սև նետ” ևայլ տեսակի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել է ավելիքան 2000 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկվածհամարժեք գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

 

 

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

 

Դիտվել է 933 անգամ:
Print Friendly

Leave a Reply