Զենք-զինամթերքը թողել է Սայաթ-Նովայի պողոտայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 3, 2011 13:37
Սեպտեմբերի 2-ին, ժամը 18.45-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս և հայտնել, որ իր մոտ եղած զենք-զինամթերքը թողնում է Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 35 և 37 շենքերի միջնամասում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված հայտնաբերել է «Վալտեր ՊՊ» 7,65 մմ տրամաչափի ատրճանակ` 4 փամփուշտով լիցքավորված պահունակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Գավառի բաժին է ներկայացել 53-ամյա Օնիկ Խ.-ն և հանձնել տարբեր տրամաչափի 36 փամփուշտ և 2 նռնակ` առանց պայթուցիչների:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
