Բերման են ենթարկել կանեփ աճեցնելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 3, 2011 13:33
Սեպտեմբերի 2-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել 42-ամյա Արթուր Վ.-ին. նա խոստովանել է, որ իր տան բակում կանեփի բույսեր է աճեցրել և օգտագործել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են , որ տան զննությամբ՝ բակի անասնագոմի տարածքից, հայտնաբերվել է մոտ 7,5 կգ կանեփանման կանաչ զանգված:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
