Ձերբակալվել է հյուրընկալի տնից գողություն կատարողը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 3, 2011 13:24
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 40-ամյա Ռուբիկ Ղ.-ին: Նա խոստովանել է, որ օգոստոսի 20-ին, ժամը 13.00-ին, գտնվելով 58-ամյա Մամիկոն Ղ.-ի բնակարանում՝ հյուրասենյակից գողացել է բջջային հեռախոս:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
