Հրդեհ` Ահարոնյան փողոցի բնակարաններից մեկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 3, 2011 13:19

Սեպտեմբերի 2-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից հաղորդում է ստացվել, որ Ահարոնյան փողոցի 10 շենքի մի բնակարանում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 23.32-ին:

Պարզվել է, որ այրվել է  բնակարանի փակ պատշգամբում դրված բազկաթոռը, բազմոցը և պահարանի դռները:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ պատճառված վնասի  չափը և հրդեհի առաջացման պատճառները պարզվում են:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ԱԻՆ հրշեջ փրկարարական ծառայություն:

 

Դիտվել է 935 անգամ:
Print Friendly

Leave a Reply