Բագրատունյաց փողոցում երկու մեքենաներ են բախվել, 3 մարդ հիվանդանոցում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 3, 2011 13:14
Սեպտեմբերի 2-ին, ժամը 05.30-ին, Բագրատունյաց փողոցի թիվ 86 էլեկտրասյան դիմաց իրար են բախվել «Դեու Նեքսիա» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «ՎԱԶ-21099»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
