Ստեղծվել է ՀԱՊԿ ինֆորմացիոն ինստիտուտը

Օրվա լուր | | September 3, 2009 15:36

12Մոսկվայում ստեղծվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ինստիտուտը, որը ոչ առևտրային կազմակերպություն է: Մինչև տարեվերջ ինստիտուտի մասնաճյուղեր կստեղծվեն ՀԱՊԿ անդամ բոլոր 7 երկրներում· այս մասին այսօր Մոսկվա-Երևան տեսակամուջի ժամանակ լրագրողներին ասաց ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Ինֆորմացիոն ինստիտուտը զբաղվելու է հետխորհրդային տարածքում ստեղծված իրավիճակի վերլուծությամբ և ուսումնասիրությունների վրա հիմնվելով` ՀԱՊԿ-ին առաջարկություններ է ներկայացնելու: Ինստիտուտը նաև հանրությանը ինֆորմացիա է տրամադրելու ՀԱՊԿ-ի, նրա նպատակների և գործունեության մասին: «Թե չէ շատերն այսօր չգիտեն, թե ինչ է ՀԱՊԿ-ը, հաճախ էլ լրատվամիջոցներով սխալ ինֆորմացիա է տարածվում չիմացության պատճառով»,- ասում է Բորդյուժան:

Ամեն երկրի ինֆորմացիոն կենտրոնն ունենալու է 2-3 մասնագետ-աշխատակից: Բորդուժայի խոսքերով` սա բավարար չէ ՀԱՊԿ-ի` ինֆորմացիոն ոլորտում առկա խնդիրները լուծելու համար, սակայն որոշ չափով կվերացնի այսօր գոյություն ունեցող ինֆորմացիոն վակուումը ՀԱՊԿ-ի գործունեության լուսաբանման ոլորտում:

Հայաստանում, սակայն, արդեն գործում է ՀԱՊԿ ինֆորմացիոն կենտրոն, որի հետ և համագործակցելու է նորաստեղծ ինստիտուտը հետագայում: ՀԱՊԿ ինստիտուտի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վորոբյովը նշեց, որ ինստիտուտի գործունեության ընթացքում հաշվի կառնեն նաև Հայաստանի ինֆորմացիոն կենտրոնի հետ եղած համագործակցության փորձը:

Դիտվել է 1457 անգամ:
Print Friendly

Leave a Reply