Իսրայելն ափսոսում է, բայց ներողություն չի խնդրի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 3, 2011 12:35
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն անհանգստացած է «Ազատություն նավատորմի» պատճառով Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների վատթարացման համար: Նախօրեին կազմակերպության հանձնաժողովը հրապարակել է դեպքի ուսումնասիրության արդյունքները: Հանձնաժողովի եզրակացությունը կոմպրոմիսային էր. նա ընդունել է Գազայի ծովային շրջափակումը , բայց ընդգծել է, որ Իսրայելի կողմից ուժի կիրառումը ոչ համարժեք է:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել , որ կողմերը կհարթեն տարաձայնությունները , բայց ափսոսել է, որ իրենց զեկույցի շնորհիվ հաշտություն չի կայացել: Պան Գի Մունը արդեն ստացել է փաստաթուղթը և ծանոթանալուց հետո որոշում կընդունի հետագա քայլերի վերաբերյալ, հաղորդել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդո դել Բուեյը:
Թուրքական կողմը հայտնել է, որ զեկույցը չի կարող խաղաղության և կայունության հասնելու նպատակին ծառայել: Անկարան ետ է ուղարկում իսրայելական դեսպանին, նաև պատրաստվում է դիմել Միջազգային քրեական դատարան: Իսրայելը հրաժարվել է ներողություն խնդրել:
Մայիսի 31-ին հումանիտար բեռով Թուրքական նավերը փորձել են կտրել Գազայի հատվածի շրջափակումը , նրանց խանգարել էին իսրայելական հատուկ ջոկատայինները: Զոհվել էին ակցիայի ինը մասնակիցներ, հիշեցնում է «Россия-24»-ը:






Facebook
Tweet This
Email This Post
