Վրաստանում ուտելի փողկապներ են արտադրելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 3, 2011 12:06

Շուտով Վրաստանում կսկսեն ուտելի փողկապների զանգվածային արտադրությունը: Արտադրատեսակի նմուշօրինակները ներկայացրել  են Վրաստանի Բազալետիում գտնվող ամառային դպրոցում, որտեղ ուտելի փողկապներով կպարգևատրեն  «Ազատ փոխանակման վարքականոն.կապիտալիզմ ու բարոյական արժեքներ»  թեմայով էսսեների մրցույթի հաղթողներին:

Արտադրատեսակը կոչվում է «Բարեփոխիչի ուտելի փողկապ»: Պարգևը հանձնվել է հետևյալ մեկնաբանությամբ.«Փողկապը ճաշակելը նպաստում է սեփական կյանքի վերափոխմանն ու դրա որակի բարձրացմանը, ախորժակ է բացում դեպի ազատություն ու ժողովրդավարություն, օգնում է ավտորիտարիզմի  ու խորհրդային մենթալիտետով հիվանդությունների դեպքում»:

Փողկապի գաղափարը լրագրող Օլեգ Պանֆիլովինն է: Փողկապը բազմաթիվ կատակների թեմա է դարձել 2008-ից հետո, երբ ռուս-վրացական կռվի ժամանակ հեռուստալրագրողները նկարահանել էին նախագահ Սահակաշվիլուն` հեռախոսով խոսելիս նյարդայնությունից փողկապը կրծելուց:

 

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply