Անգլիայում հայտարարվել է հետախուզություն` Բրեյվիկի մեղսակիցների նկատմամբ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 3, 2011 11:08
Նորվեգական ոստիկանությունը հայտնել է բրիտանական այն արմատականների անունները, ովքեր կասկածվում են Օսլոյում և Ուտոյայում ահաբեկչություն կատարելու մեջ: Հավանական մեղսակիցների անունները հայտնել է բրիտանացի բլոգեր Փոլ Ռեյը, որն անձամբ էր ներկայացել Օսլո` հարցաքննության:
Մոլեռանդ հակամահմեդական Փոլ Ռեյը Բրեյվիկի մանիֆեստում հիշատակված արմատականներից է, որոնց հետ իբր նա համագործակցում էր: Երբ բրիտանական ոստիկանությունը Ռեյի թվարկած անձանց հայտնաբերի` Նորվեգացի դետեկտիվները անմիջապես Լոնդոն կթռչեն: Հանցագործը հարցաքննության ժամանակ մի քանի անգամ նշել է , որ համագործակցել է Եվրոպայի ահաբեկչական կազմակերպությունների հետ , այդ թվում և` Անգլիայի:






Facebook
Tweet This
Email This Post
