Սակրամենտոյի բնակիչը կծել է պիթոնին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 3, 2011 10:48
Կալիֆորնիայի Սակրամենտո քաղաքում ապրող տղամարդը դաժանորեն կծել է վիշապին, հաղորդում է Associated Press գործակալությունը:
Օգոստոսի 31 -ին` օրվա երկրորդ կեսին, ականատեսը զանգել է ոստիկանություն և պատմել, որ տեսել է գետնին պառկած մարդու: Նա ենթադրել է, որ մարդը հարձակման զոհ է: Ոստիկաններն եկել են և տեսել,որ 54-ամյա Դեվիդ Սենկը դեռ պառկած է գետնին , բայց պարզվել է, որ զոհը նա չէ, այլ վիշապը: Սողունի տերը մեղադրել է Սենկին, որ նա կծել-պոկել է վիշապից երկու կտոր:
Վիշապին, որը մոտ մեկ մետրանոց է, տարել են վիրահատման: Սենկին ձերբակալել են սողունին վնաս հասցնելու համար: Մինչ ոստիկանությունը պարզաբանում է դեպքի մանրամասները , տղամարդուն 10 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակեցին:
Տեղական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սենկը խոստովանեց, որ չի հիշում կատարվածը, քանի որ հարբած է եղել: Տղամարդը ներողություն է խնդրել վիշապի տիրոջից և առաջարկել է հոգալ բժշկական ծախսերը:
Անասնաբուժներն ասում են , որ վիշապի վերքերը լուրջ են: Բժիշկները ստիպված են եղել հեռացնել երկու տարեկան օձի մի քանի կողեր և կարեր դնել:






Facebook
Tweet This
Email This Post
