Բերլուսկոնին խոստովանել է` «իմ սիրտը խառնում է Իտալիայից»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 3, 2011 10:45

Լրագրողների տրամադրության տակ է հայտնվել Իտալիայի վարչապետի զրույցի ձայնագրությունը, որտեղ Բերլուսկոնին իր երկիրը հայհոյում է:

Հուլիսին հեռախոսազրույց էին ունեցել  վարչապետը  և իտալացի լրագրող Վալտեր Լավիթոլը: Ավելի վաղ գաղտնազերծված ձայնագրությունները հայտնվել էին ANSA  գործակալության ձեռքում, որն էլ հրապարակեց վարչապետի անկեղծացումները` ողջ երկրին ապշեցնելով:

«Ես բաց ու մաքուր եմ աշխատում: Իմ բոլոր գործերը թափանցիկ են, դրանք զուրկ են քրեականությունից: Մարդիկ ասում են , ինչ ուզում են, սակայն դրանք միայն խոսքեր են: Ինձ համար միևնույնն է:Մի քանի ամսից ես կհեռանամ ու կզբաղվեմ սեփական գործերով: Ես կհեռանամ էս սատանի երկրից, որից արդեն սիրտս խառնում է»:

Նախօրեին Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել էր Ջոնպաոլո Տարանտինիին ու նրա կնոջը` Բերլուսկոնիից 500 հազար եվրո շորթելու կասկածանքով: Ջոնպաոլոյին են կասկածում Բերլուսկոնիին մարմնավաճառներ մատակարարելում: Ի դեպ, ինքը` դոն Սիլվիոն,  չի հերքում, որ խոշոր գումարներ է  փոխանցել այդ ընտանիքին, բացատրելով, որ «ֆինանսապես օգնել է  նրանց»:

Վերջին շրջանում մամուլում շատ է հիշատակվում քաղաքական գործչի անունը: Հնարավոր է, որ այդ հակափիարը  այնքան է  նյարդայնացրել նրան, որ իր երկրի հասցեին այպես է արտահայտվել:

 

Դիտվել է 1122 անգամ:
Print Friendly

Leave a Reply