Գերմանիայի հավաքականն առաջինը եզրափակչի ուղեգիր նվաճեց
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 3, 2011 9:02
Ֆուտբոլի Գերմանիայի հավաքական առաջինը նվաճեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: Խաղերը 2012-ին կայանալու են Լեհաստանում և Ուկրաինայում: Գերմանիայի ներկայացուցիչները ընտրական մրցաշարի խաղում 6:2 հաշվով հաղթեցին Ավստրիայի հավաքականին: A խմբում նրանք 8 խաղից հետո ունեն 24 միավոր: Թուրքիայի և Բելգիայի հավաքականները վաստակել են 13 և 12 միավոր:






Facebook
Tweet This
Email This Post
