Ռուսաստանը դարձավ առաջատար
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 3, 2011 8:49
Դուբլինի «Դուբլին արենա» մարզադաշտում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շչջանակում մրցեցին Իռլանդիայի և Սլովակիայի հավաքականները: Այս թիմերը Հայաստանի ընտրանու հետ միասին ընդգրկված են B խմբում: Ընդ որում, երկուսն էլ մեր թիմին միավորներով գերազանցում են: Այդ հավաքականների մրցավեճում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի` 0:0: Այսպիսով, վաստակած 14-ական միավորով այս թիմերը զբաղեցնում են երկրորդ և երրորդ տեղերը: Հայաստանի հավաքականը 11 միավորով հաջորդում է: Իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ռուսաստանի հավաքականը, որն ունի 16 միավոր:






Facebook
Tweet This
Email This Post
