Ճապոնիայի թայֆունը մոտենում է Մուրատո թերակղզուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 3, 2011 8:32

Ճապոնիայի հարավային շրջաններում  կատաղի հզոր «Տալաս» թայֆունի  պատճառով  հետաձգվել է մոտ  300 ավիաթռիչք, բնակչության մեջ կան տուժածներ:  Տեղական իշխանությունների տրամադրած վերջին տվյալների համաձայն, երկրի հարավային մարզերում երեք հոգի անհետ կորել է,   ավելի քան  20 մարդ   վիրավորվել է, խափանվել է երթևեկությունը:

Սա այս սեզոնի 12-րդ թայֆունն է,  որն արդեն Սիկոկու  կղզու Մուրատո թերակղզու ափերին է մոտեցել: Այդ տարածքում ուժեղ անձրևներ և սողանքներ են : Ինչպես նկատում են ազգային օթերևութաբանական  վարչությունից , Ճապոնիայի տարածքում սպասվում են   հեղեղներ, որոնք կտևեն մինչև երեքշաբթի:  Կատաղած  տարերքը Հոնսյու կղզու արևելյան և արևմտյան ափերի համար լուրջ վտանգներ է  առաջացրել:  Իշխանությունները սկսել են տեղափոխել  ավելի քան  30 հազար տների բնակիչների:

 

Դիտվել է 1087 անգամ:
Print Friendly

Leave a Reply