Հայաստանի հավաքականը տպավորիչ հաղթեց հյուրընկալվելիս

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 2, 2011 23:39

Քիչ առաջ Անդորրայում ավարտվեց այդ երկրի և Հայաստանի ազգային հավաքականների ֆուտբոլային մրցամարտը: Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կայացած խաղում մեր երկրի ընտրանին հաղթեց խոշոր հաշվով: Երկար ժամանակ մրցակիցը դիմադրում էր: Սակայն 35-րդ րոպեին Մարկոսը հեռահար հարվածով գրավեց տանտերերի դարպասը: Երկրորդ խաղակեսում,  Գևորգ Ղազարյանի հարվածից հետո, տանտերերին նոր անախորժությունից փրկեց դարպասաձողը: Այդուհանդերձ, 75-րդ րոպեին Ղազարյանը նպատակին հասավ` երկրորդ գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը: Իսկ խաղավարտից մեկ րոպե առաջ Կառլեն Մկրտչյանի նկատմամբ տուգանային հրապարակում կոպտություն դրսևորվեց, որի համար մրցավարը նշանակեց 11 մ-ոց տուգանային հարված: Այն վարպետորեն իրացրեց Հենրիխ Մխիթարյանը: Այսպիսով, մերոնք հաղթեցին 3:0 հաշվով: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Գևորգ Ղազարյանը:

Նույն խմբում ընդգրկված Ռուսաստանի հավաքկանը 1:0 հաշվով առավելության հասավ Մակեդոնիայի ներկայացուցիչների նկատմամբ:

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply