Wikileaks. Վահան Փափազյանը հնարավոր է համարել Դաշնակցության և PKK-ի կապը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 2, 2011 21:00
1993-95թթ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Հարի Գիլմորը 1993թ. հուլիս 27-ին թվագրված և պետդեպի ուղարկված նամակում խոսում է «Հայաստանի հետ PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցության) հնարավոր կապերի մասին: Դեսպանը գրում է, որ իրենք բարձրացրել են հարցը այն ժամանակվա ԱԳ նախարար Վահան Փափազյանի մոտ, որը պատասխանել է. «PKK-ի և ՀՀ կառավարության միջև որևէ կապ չկա: Բայց չի բացառվում, որ նման կապ կարող է լինել որոշ ընդդիմադիր խմբերի, ինչպես, օրինակ, դաշնակների միջև»: Հարցին` խոսքը Հայաստանի դաշնակցականների, թե Աթենքում գտնվող կենտրոնական գրասենյակի դաշնակցականների մասին է, Փափազյանը պատասխանել է. «Տարբերություն չկա»:
Նամակում դեսպանը խոսում է նաև այն մասին, որ դեսպանատունը փորձել է ստուգել, արդյոք իրականությանը համապատասխանում են Թուրքիայում տարածված լուրերը, որ Հայաստանում PKK-ի ամսագիր է հրատարակվում: Պարզվել է, որ ամսագիրը ընդամենը երկու համար է թողարկել, իսկ ամսագրի գլխավոր խմբագիրը ընդունել է, որ Հայաստանում PKK-ն գործունեություն չի ծավալել:
Ինքը` դեսպանը, գրում է, որ իր կարծիքով` սա տրամաբանական է: «Մինչ Հայաստանը փորձում է անել հնարավորը Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու համար, ինչու այն պետք է ուզենար բարկացնել Թուրքիային` թույլ տալով, որ PKK-ն գործի իր սաhմաններում»,- գրում է դեսպանը:
Tert.am






Facebook
Tweet This
Email This Post
