Հանձնաժողովը կհրապարակի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Ֆրեշ» ընկերությունների նկատմամբ հարուցված վարչական վարույթների արդյունքները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 2, 2011 17:31

Երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 5-ին,  ժամը 11-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի կունենա նիստ, որի ընթացքում կհրապարակվեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Ֆրեշ» ընկերությունների հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները:
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի մի քանի տասնյակ բնակելի տների սեփականատերեր դիմել են Հանձնաժողովին և ներկայացրել դիմում-բողոք՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դեմ, նշելով, որ, վերջինս չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները և  թաղամասի բնակելի տներին չի ապահովում էլեկտրամատակարարմամբ:
«Ֆրեշ» սուպերմարկետների ցանցում մայիսի 4-ից 17-ը գործող ակցիայի շրջանակում հայտարարվել է, որ 3 հատ կիվին միասին վաճառվելու է 375 դրամով, մինչդեռ, մայիսի 10-ին դրա դիմաց հաճախորդից գանձվել է 510 դրամ:

09/02/2011

Դիտվել է 1053 անգամ:
Print Friendly

Leave a Reply