Ադրբեջանում «Եվրատեսիլ-2012»-ի պատճառով քանդում են շենքերն ու թալանում բնակարանները

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 2, 2011 17:12

«Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի անցկացման համար նախատեսվում է քանդել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Սեբայելի շրջանի Բայըլ ավանում` «Դրոշի հրապարակ»-ի մոտակայքում, գտնվող մի քանի բնակելի շինություններ, այդ մասին հայտնում է ադրբեջանական Pia.az կայքը:

Բայըլ ավանի բնակիչերի տեղեկութուններով, իրենց մինչեւ սեպտեմբերի 14-ը ժամանակ են տվել բնակարաններն ազատելու համար, սակայն արդեն 3 օր է, ինչ բանվորներն անօրինականորեն քանդում են իրենց բնակարանները. «Այստեղ են բերվել նաեւ ռազմածովային ուժերում ծառայող զինվորներ եւ նրանց օգտագործում են որպես բանվորներ: Նրանք բանվորների հետ միասին արդեն 3 օր է, ինչ կողոպտում եւ թալանում են մեր բնակարանները»,-հայտնել են բնակիչները, նշում է Pia.az-ը:

Աղբյուրը հայտնում է, որ երեկ` օգոստոսի 31-ին, Բայըլ ավանի երեք բնակարաններից առականեր են գողացել. «Մինչեւ 14-ը ժամանակ ունենք, սակայն շատերիս հայտնի չէ, թե որտեղ ենք տեղափոխվելու: Այդուհանդերձ, բանվորները լինգերով ջարդում են պատուհանները, պոկում դռները»,-հայտնել են բնակիչները: Քանդված բնակարաններից հանվում են նաեւ այլ իրեր:

«Այսպիսով, Բայըլի բնակիչների բնակարանների կողոպուտը մասսայական բնույթ է ստանում»,-եզրափակում է «Պոլիգոնը»:

 

NEWS.am

 

Դիտվել է 1486 անգամ:
Print Friendly

Leave a Reply